Նորություններ

Ոստիկանները մարտական և ֆիզիկական պատրաստականությունից ստուգարքներ են հանձնել

Ոստիկանի մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են տիրապետել զենքի կիրառման կանոններին, լինել ֆիզիկապես պատրաստված: Այդ նպատակով արդեն ութերորդ տարին է` ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունում դիֆերենցված ստուգարքներ են հանձնում մարտական և ֆիզիկական պատրաստականությունից:

Ոստիկանները ստուգարքներ հանձնեցին նաև այս տարի:
Մարտական պատրաստականության քնությունների ընթացքում ստուգվեցին ծառայողների հրաձգության գործնական հմտությունները, ինչպես և տեսական գիտելիքները` զենքի տեխնիկատակտիկական բնութագրի իմացության, կիրառման ու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ:

Ֆիզիկական պատրաստականության ստուգարքների ժամանակ, համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված նորմերի, ուշադրության կենտրոնում էին ոստիկանության ծառայողների ֆիզիկական տվյալները:
Տարեվերջյան ամփոփիչ գնահատականների վերլուծությունները փաստում են, որ մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի հետևողական աշխատանքի շնորհիվ ծառայողների մարտական և ֆիզիկական պատրաստվածության դինամիկ զարգացում է նկատվում:

Խնդիր է դրված ոստիկանին տեսնել ֆիզիկապես ուժեղ, տոկուն և պատրաստակամ: Մասնագիտության բնույթն է այդպես պահանջում. առողջ հոգի` առողջ մարմնում:

Back to top button
Close