ՄիջազգայինՆորություններ

ՄԱԿ. «Սիրիայի հյուսիս-արևելքում 176.000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել»

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով  տեղահան եղած բնակչության մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից տեղափոխվել են Իրաք, նրանց մեծամասնությունը եղել է Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանից:

Թուրքական զինուժի ռազմագործողությունից վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով խնդիրներ են ստեղծվել  4 հիվանդանոցներում: Դյուժարիկը նկատել է տվել, որ  այդ տեղահանված ընտանիքները ձմռանը կարող են դժվար կացության մեջ հայտնվել:

ermenihaber.am

Back to top button
Close