ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի վիժեցման համար

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ զենքի տենդերի վիժեցման համար, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը, եւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։

2019թ.-ի օգոստոսին ORSIS-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման տենդերի վիժեցումից հետո  Հայաստանում քրեական գործ են հարուցել,  ռուսաստանյան ընկերության մասնակցության հայտը մերժվել է «առանց ծանրակշիռ հիմքերի»  եւ ORSIS-ն առանց պատճառի ներառվել է «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում։

Նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է, եւ դիվանագիտական ճանապարհով կփոխանցվի հայկական կողմին:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Back to top button
Close