Նորություններ

Արսեն Բաբայանի խափանման միջոցի գործով դատական ակտը կհրապարակվի վաղը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի գործով դատական նիստը։

Այդ մասին հայտնել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

«Նիստն ավարտվեց։ Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժ.12:00-ին»,- նշել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին։

Այսօր տեղի է ունեցել փաստաբանների բողոքի եւ նրան կալանավորելու քննիչի միջնորդության քննարկումը։

Back to top button
Close