ՄիջազգայինՆորություններ

Թուրքիան ցանկանում է ավելի շատ S-400-ներ գնել Ռուսաստանից

Թուրքական ընդդիմադիր «Diken» կայքը հայտնում է, որ Թուրքիան ցանականում է Ռուսաստանից ավելի շատ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել, որին դեմ է դուրս եկել ԱՄՆ-ն:

Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և հայտարարել, որ Ռուսաստանից S-400-ների գնման պատճառով պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ:

Ռուսական «Sputnik» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական  «Rosoboroneksport» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միխեևը ասել է, որ երկու երկրները քննարկել են ռուսական արտադրության S-400-ների նոր խմբաքանակի մատակարարման հարցը:

Միխեևը ասել է, որ այժմ քննարկում են տարբերակները, ֆինանսական մոդելները և մատակարարման գործընթացը:

Ռուս պաշտոնյայի խոսքով` Թուրքիայի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը 72 թռիչքով ուղարկվել են Թուրքիա:

«Կրթական ծրագիրն ավարտվելուց հետո Թուրքիան սկսելու է օգտագործել համակարգերը»,-նշել է նա:

Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ Միխեևը հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով Սոչիում կայացած հանդիպումից հետո:

ermenihaber.am

Back to top button
Close