ՄիջազգայինՆորություններ

Ռուսաստանցի զինվորականներն արդեն տեղակայվել են թուրք-սիրիական սահմանի երկայնքով

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում ՌԴ ռազմական ոստիկանության ուժերն արդեն տեղակայվել են թուրք-սիրիական սահմանի երկայնքով, հայտնել է BBC-ին: Սիրիական բանակի հետ միասին ռուսաստանյան ուժերը կվերահսկեն քրդական ստորաբաժանումների նահանջի գործընթացը 30 կմ-ոց սահմանային գոտու տարածքներից:

Քրդական զորամիավորումները, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական, եւ որոնք ԱՄՆ-ի դաշնակիցներն էին համարվում, նշված սահմանները պետք լքեն մեկ շաբաթվա ընթացքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թուրքական զորքերն անորոշ ժամանակով կպահպանեն այն տարածքների վերահսկողությունը, որոնք հասցրել են զբաղեցնել հոկտեմբերի 9-ից սկսած:

ՌԴ ռազմական ոստիկանության ուժերն արդեն մուտք են գործել սիրիական սահմանային քաղաքներ՝ Մանբիջ եւ Կոբանի:

Ըստ համաձայնության՝ քրդերը պետք է հեռանան 150 ժամվա ընթացքում, ինչից հետո ամբողջ սահմանի երկայնքով պարեկություն կիրականացնեն Ռուսաստանի եւ Սիրիայի զինված ուժերը, իսկ սահմանային 10 կմ-ոց հատվածում հսկողություն կիրականացնեն ռուսաստանցի եւ թուրք զինվորականները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով որոշել էր Սիրիայից հեռացնել ամերիկյան զորքերը, Էրդողան-Պուտին համաձայնությունը համարել է «մեծ հաջողություն»: Թրամփին քննադատել են ե՛ւ դեմոկրատները, ե՛ւ հանրապետականները:

карта сирии

 

Աղբյուր՝ BBC

Back to top button
Close