ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

«Գերմարդ». ինչպիսին պետք է լինի դայակը, որպեսզի կարողանա աշխատել թագավորական ընտանիքում

Բրիտանական թագավորական ընտանիքի երեխաներին դաստիարակելու համար անհրաժեշտ է հատուկ ուսուցում անցնել: Բոլորը չէ, որ պատկերացնում են, թե դա ինչպես է տեղի ունենում եւ ինչ պետք է անի դայակն այդ պաշտոնը ստանձնելու համար:

Դայակը պետք է գերազանց տիրապետի ինքնապաշտպանության հմտություններին, կարողանա ցուցաբերել բժշկական օգնություն, ծանոթ լինի հոգեբանության հիմունքներին եւ կարողանա հմտորեն ավտոմեքենա վարել անգամ էքստրեմալ պայմաններում: Թեեւ շատ պայմաններ նման են ՀԴԲ գործակալներին առաջադրվող պահանջներին, բրիտանական թագավորական ընտանիքի համար դրանք սահմանված կարգ են համարվում:

Պարզապես երեխաներին սիրելը եւ նրանց հետ լավ հարաբերություններ ունենալը բավարար պայման չէ: Աղջիկները, ովքեր ցանկանում են թագավորական ընտանիքում դայակ աշխատել, սովորում են Նորլանդի հեղինակավոր քոլեջում: Այնտեղ նրանք բացի երեխային խնամելու մեթոդներից, ուսումնասիրում են նաեւ հոգեբանություն, պատմություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա եւ գրականություն:

Թագավորական ընտանիքի երեխան դայակին կարող է արթնացնել գիշերվա ցանկացած ժամի եւ պահանջել ուշադրություն կամ ուտելիք: Ոչ մի դայակ չպետք է անտեսի երեխայի պահանջը: Նա մասամբ պետք է ծառայի նաեւ որպես թիկնապահ, հետեւաբար պետք է տիրապետի ինքնապաշտպանության հմտություններին: Թագավորական ընտանիքի դայակը պետք է լինի բուժակ եւ կատարյալ վարորդ, դառնա այդ ընտանիքի մի մասը:

Արգելվում է անգամ բռնել երեխայի ձեռքը: Թագավորական ընտանիքում աշխատող կինը պետք է անմիջապես փաստաթուղթ ստորագրի՝ պարտավորվելով պահպանել գաղտնիություն եւ լռություն: Նա սոցցանցերում գրառումներ չպետք է կատարի, ԶԼՄ-ներին հարցազրույցներ եւ մեկնաբանություններ չպետք է տա:

Արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթը, մինչ օրս վստահում են միակ դայակին՝ Մարիա Բորրալլոյին, ով Նորլանդի քոլեջն ավարտել է 20 տարի առաջ:

Շատերը կարծում են, որ թագավորական ընտանիքի դայակները թեեւ ունեն «թագավորական աշխատավարձ», սակայն չունեն անձնական կյանք, եւ նախանձելի վիճակում չեն:

 

Աղբյուր՝ syl.ru

Back to top button
Close