ՆորություններՍպորտ

France Football-ը բացատրել է՝ ինչու Նեյմարին չի ընդգրկել Ոսկե գնդակի հավակնորդների թվում

France Football ամսագիրը բացատրել է, թե ինչու ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հարձակվող Նեյմարը տեղ չի գտել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում։

France Football-ն իր նյութում անդրադարձել է այս տարվա 7 կարևոր իրադարձություններին, որոնք ազդել են 27-ամյա հարձակվողին հավակնորդների թվում չընդգրկելու վրա։

Հունվարի 23. առաջին վնասվածք,

Մարտի 6․ Չեմպիոնների լիգայի՝ ՄՅՈՒ-ի դեմ խաղից հետո մրցավարներին վիրավորելը,

Ապրիլի 27. Կոնֆլիկտ «Ռեննի» երկրպագուների հետ Ֆրանսիայի Գավաթի եզրափակչից հետո,

Հունիսի 6․ Վնասվածք Բրազիլիայի հավաքականում, որի պատճառով նա բաց թողեց Ամերիկայի Գավաթը,

Օգոստոսի 9․ Մեղադրանք բռնաբարության մեջ։ Արդյունքում մեղադրանքները հանվեցին,

Ամառային սերիալ կապված «Բարսելոնա» չստացված տեղափոխության հետ,

Հոկտեմբերի 13․ Հերթական վնասվածքը Բրազիլիայի հավաքականում։

Նեյմարը բաց է թողել մրցաշրջանի սկիզբը վնասվածքի պատճառով՝ խաղադաշտ վերադառնալով սեպտեմբերին։ Հոկտեմբերի 13-ին Նիգերիայի հավաքականի հետ ընկերական խաղում նա վնասվածք ստացավ ու մոտ մեկ ամսով շարքից դուրս եկավ։

armsport.am

Ավելին
Back to top button
Close