Նորություններ

Շվեյցարական բանկը հրապարակել է համաշխարհային հարստության զեկույցը. հայերի համատեղ կարողությունը կազմում է 42 մլրդ դոլար

Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության և մեծահարուստների մասին զեկույցը:

 Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, համաձայն զեկույցի տվյալների՝ Հայաստանը պատկանում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության համատեղ հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար:

Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին, որի բնակչության ընդհանուր հարստությունը կազմել է 37 մլրդ դոլար:

Ադրբեջանն ընդգրկվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Բնակչության համատեղ կարողությունը կազմել է 83 մլրդ դոլար:

Credit Suisse-ի գնահատմամբ՝ 2019-ին Հայաստանի մեկ քաղաքացուն բաժին ընկնող հարստության ծավալը կազմել է 19 517 դոլար:

Ավելին
Back to top button
Close