Նորություններ

Իրաքի կառավարություն. «Սիրիայից դուրս եկած ԱՄՆ-ի զինուժը չի մնալու Իրաքում»

Իրաքի կառավարությունը հայտնել է, որ Սիրիայից դեպի Իրաք նահանջած ԱՄՆ-ի զինուժը չի մնալու Իրաքում:

Գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումներն Իրաքի կառավարությունից թույլտվություն են ստացել հյուսիսային Իրաքի քրդական ինքավարության տարածքով դուրս գալ երկրից:

«Եթե հարցն այն է, որ Սիրիայից եկած այդ ուժերն Իրաքում են մնալու, ապա խոսք չկա դրա թուլտվություն մասին»,-ասված է հայտարարությունում:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ամերիկյան զորքին տեղափոխող զրահապատ մեքենաները հոկտեմբերի 21-ին Սիրիայի Սիմելկա սահմանային անցակետից մուտք են գործել Իրաք:

Պնդումներ կան, որ ԱՄՆ-ի զորքն առայժմ տեղակայվելու է Սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Անբարի Այն ալ-Ասադ և Էրբիլի միջազգային օդանավակայանի օդային ռազմաբազաներում:

Ավելի վաղ Պենտագոնի ղեակավար Մարկ Էսփերը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ` Սիրիայից դուրս եկած ամերիկյան ուժերն ուղարկվելու են Իրաքի արևմտյան շրջաններ:

ermenihaber.am

Back to top button
Close