Նորություններ

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ՀՖՖ-ից փաստաթղթեր են տարել

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա եւ ուսումնասիրության համար որոշակի փաստաթղթեր խնդրել։

Այս մասին հայտնել է ՀՖՖ խոսնակ Զոհրաբ Եգանյանը։

Նկատենք, որ ավելի վաղ FIP.am-ն անդրադարձել էր Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման աշխատանքներին՝ նշելով, որ ֆուտբոլի ակադեմիաների կառուցապատումն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընկերությունների միջոցով։

Ավելին
Back to top button
Close