Նորություններ

Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ Հայաստան

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը դեռ Գերմանիայում է: Փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ինքնազգացողության վատթարացման պատճառով: Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն: ՀՔԾ-ից «Արմենպրես»–ին տեղեկացրեցին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

Դիմումատուն Եվրոպական դատարանին խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Ավելին
Back to top button
Close