ՄիջազգայինՆորություններ

Գերմանական մամուլը ծաղրանկարում պատկերել է Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության համար հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված 120 ժամով կրակի դադարեցման համաձայնությունը մեծ արձագանք է գտել աշխարհում:

Մասնավորապես գերմանական մամուլը, անդրադառնալով Թուրքիայի  ռազմագործողություններից հետո ստեղծված իրավիճակին,  ծաղրանկարներ է հրապարակել:

Ծաղրանկարներից մեկում ԱՄՆ նախագահը Թուրքայի դրոշով կարմիր գորգի վրա ծնկի է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ և ճանապարհ է բացում դեպի Սիրիա: Նկարում Թրամփի առջև կանգնած են քուրդ զինյալներ և քաղաքացիական անձինք, որոնց ԱՄՆ նախագահն ուղղորդում է դեպի անապատ:

Գերմանական մամուլն այդ կերպ փորձել է պատկերել Էրդողանի հաղթանակը Թրամփի նկատմամբ:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ`ամերիկյան և եվրոպական թերթերի գլխավոր էջերը ողողված են Էրդողանի լուսանկարներով:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close