Նորություններ

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է էլեկտրասյանը. մահացածներին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:40-ի սահմաններում, BMW մակնիշի 36 LD 941 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում, «Պարկինո» ավտոլվացման կետի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները քաղաքացիների օգնությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 3 վիրավորներին և 2 մահացածներին:

Բժշիկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ Գ. Գալստանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close