Նորություններ

Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա

Ֆրանսիայում այսօր հարձակվել են Nouvelles d’Arménie հայկական պարբերականի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դատապարտել է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունը։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d’Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

 

Ավելին
Back to top button
Close