ՆորություններՍպորտ

Շախմատ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց ու շարունակում է բաժանել առաջին տեղը

Մեն կղզում շարունակվում է շվեյցարական համակարգով շախմատի սուպերմրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի 8 ներկայացուցիչներ:

9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելություն ուներ իսպանացի Դավիդ Անտոնի հետ պարտիայում, բայց չկարողացավ գտնել հաղթանակի տանող ճանապարհը, և պարտիան խաղաղ ելք ունեցավ:

Ռոբերտ Հովհաննիսյանը միավորը կիսեց վիետնամցի Լե Քուանգ Լիեմի, Վլադիմիր Հակոբյանը՝ ռուսաստանցի Էռնեստո Ինարկիևի, Գաբրիել Սարգսյանը՝ չինացի Ժան Ժոնի, Հրանտ Մելքումյանը հնդիկ Գուկեշի, Էլինա Դանիելյանը՝ վենեսուելացի Էդոարդո Իտուրիզագայի հետ; Կարեն Մովսեսյանը պարտվեց Դանիիլ Դուբովին, Սերգեյ Մովսեսյանը հաղթեց Յուան-Սեբաստիան Կրիստիանսենին:

9 տուրից հետո Արոնյանը ևս երեք շախմատիստի՝ Ֆաբիանո Կարուանայի, Անտոնի և Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է առաջին հորիզոնականը. Լրացուցիչ ցուցանիշներով Լևոնը 3-րդն է: Այսօր նա սևերով խաղալու է Նակամուրայի հետ:

Հովհաննիսյանը 5.5 միավորով 16-33-րդ տեղերը բաժանողների խմբում է, Հակոբյանն ու Սարգսյանը վաստակել են 5-ական միավոր և 34-69-րդ տեղերը բաժանողների խմբում են, ընդ որում, 10-րդ տուրում նրանք խաղալու են միմյանց դեմ: Սերգեյ Մովսեսյանն ունի 4.5, Էլինա Դանիելյան՝ 3.5, Կարեն Մովսեսյանը՝ 3 միավոր:

ArmFootball.com

Ավելին
Back to top button
Close