Նորություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ը բախվել է «07»-ին և հայտնվել ջրանցքում

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CԼ 787 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է ВАЗ 2107 մակնիշի 335 DԼ 010 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտաշատի հիվանդանոցի բժիշկների խումբը, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close