ՆորություններՍպորտ

Գրանդ Սվիս․ Արոնյանը և Կարուանան ոչ-ոքի խաղացին ու գլխավորում են աղյուսակը

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մեն կղզում ընթացող շախմատային մրցաշարի 8-րդ տուրում սևերով մրցել է ամերիկացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանայի հետ ու ոչճոքի ավարտել հանդիպումը։

Այս տուրից հետո Արոնյանն ու Կարուանան, իրենց ակտիվում ունենալով 6-ական միավոր, շարունակում են գլխավոր մրցաշարային աղյուսակը։

6 միավոր ունի նաև իսպանացի Դավիդ Անտոնը՝ 8-րդ տուրում տարած հաղթանակի շնորհիվ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Հրանտ Մելքումյանն ու Էլինա Դանիելյանը, պարտվել են։ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանն իրենց պարտիաները ոչ-ոքի հաշվով են ավարտել։ Հաղթել են միայն Սերգեյ Մովսեսյանն ու Կարեն Մովսիսյանը։

armsport.am

Ավելին
Back to top button
Close