Նորություններ

85-ամյա Սոֆի Լորենը նկարահանվել է գովազդում ու երկրպագուներին ցնցել հրաշալի արտաքինով

Լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը նկարահանվել է հագուստի GCDS իտալական ապրանքանիշի եւ Barilla մթերային ընկերության համագործակցության գովազդային հոլովակում։ Հոլովակի սյուժեի համաձայն՝ դերասանուհին ընկերներին պաստա է հյուրասիրում, որոնք թողնում են իրենց բոլոր գործերը, հենց որ լսում են E’ pronto! (ճաշը մատուցված է – իտալ.) արտահայտությունը։ Գովազդային հոլովակը հրապարակվել է GCDS-ի YouTube-ի պաշտոնական ալիքում։

Գովազդային արշավի ռեժիսորը ֆեշն-լուսանկարիչ եւ ռեժիսոր Նադյա Լի Քոենն է, որը հայտնի է Miu Miu ընկերության համար գովադային տեսանյութերով, Tyler-ի, The Creator-ի տեսահոլովակներով եւ Քեթի Փերիի կոշիկի գովազդով։ Ռեժիսորի խոսքով՝ գովազդային հոլովակը ստեղծելիս ինքը ոգեշնչվել է ռեժիսորներ Դուգլաս Սիրկի եւ Ալֆրեդ Հիչքոկի 1960-ականների գունավոր ֆիլմերով։

«Երբ ինձ պետք էր ներկայացնել, թե ում ընտրել այս գովազդային հոլովակի համար, ուրիշ որեւէ մեկի մասին աշխարհում նրանից՝ Սոֆիից բացի մտածել չէի կարող։ Նա իտալական պատմության սրբապատկերն է, «Իտալիայի մայրը», որն ընտանիքի անդամներին դիմավորում է մի պարզ արտահայտությամբ, որն Իտալիայում մեծացած յուրաքանչյուր մարդ լսել է բազմաթիվ անգամներ՝ «E ‘pronto!»,- պատմում է GCDS-ի ստեղծագործական տնօրեն Ջուլիանո Կալցան։

Ավելին
Back to top button
Close