ՆորություններՔո ձայնը

Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի․ Վլադմիր Կարապետյան

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատեւ կամ կարճատեւ տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետեւողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից: Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը:

Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի:

Ավելին
Back to top button
Close