Նորություններ

Հրայր Թովմասյանի ավագ դստերը հարցրել են իրեն պատկանող մեքենայից, որը ապրիլյան պատերազմի օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի ՊԲ-ին

Քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս է եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերից ավագը։ Նա չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին։

Փաստաբան Հայկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի ավագ աղջկանից ԱԱԾ-ում հետաքրքրվել են Կենտրոն վարչական շրջանում գտնվող նրան պատկանող ավտոտնակից, որը նա 2016 թվականին նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։

Փաստաբանի փոխանցմամբ, Հրայր Թովմասյանի կրտսեր դստեր միակ գույքը 2014թ արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենան է, որը եւս որպես նվիրատվություն աղջիկը ստացել է 2016 թվականին՝ մորքարոջ աղջկանից։ «Նվիրատվության պատճառը այն է, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ եւ որոշել է իրեն պատկանող գույքը նվիրել քույրերին»,-ասել է Հայկ Սարգսյանը։

Փաստաբանը նաեւ ասել է, որ հարցեր են հնչել Հրայր Թովմասյանի ավագ դստեր Nissan Patrol մեքենայի վերաբերյալ, որը ապրիլյան պատերազմին ընթացքում կամ հաջորդող օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի Հանրապետության ՊԲ –ին։

Մյուս փաստաբանը՝ Ամրամ Մակինյանը տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի բացատրության ընթացքում հնչած հարցերը վերաբերել են նրան պատկանող տան տանիքին։

«Հարցերը ուղղվել են տանիքի հետ կապված, թե ինչ միջոցներով է նորոգվել։ Պարզ հարցեր են եղել, հնչել են պարզ պատասխաններ՝ 2007 թվականին Վարդան Թովմասյանի միջոցներով, հարեւանների օգնությամբ, գյուղում, պարզաբանում է տրվել, թե ոնց է վերանորոգվել»,-նշել է փաստաբանը։
Մակինյանը ասել է, որ Հրայր Թովմասյանին հարցաքննության կամ բացատրության կանչելու մասին տեղեկություններ չունեն, այս պահին նա որեւէ կարգավիճակ չունի։

Հիշեցնենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերը եւ 75-ամյա հայրը՝ Վարդան Թովմասյանը այսօր կանչվել են ԱԱԾ, իսկ մինչեւ այդ ԱԱԾ-ն քննչական գործողություն էր իրականացրել Թովմասյանի հայրական տանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն:

Փաստինֆո

Ավելին
Back to top button
Close