ՄիջազգայինՆորություններ

Չնայած ԱՄՆ-ի հետ համաձայնությանը, Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի վրա

Չնայած նախօրեին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությանը, այնուամենայնիվ, թուրքական բանակը հարվածներ է հասցնում քուրդ զինյալների դիրքերի վրա. հաղորդում է ermenihaber-ը:

Այդ մասին հայտնում է թուրքական Cumhurriyet պարբերականը, հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին։ Ըստ տեղեկությունների Թուրքիան  հրետակոծում է Սիրիայի Ռաս ալ Այն քաղաքը։ Վերոնշյալ տեղեկություն, սակայն, հերքվել է թուրքական կողմից:

Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապատեղեկատվություն է որոկել բախումների մասին բոլոր լուրերը: Էրդողանը պնդել է, որ Թուրքիան 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները։

Ավելին
Back to top button
Close