ՄիջազգայինՆորություններ

Սկանդալային քարտեզ. Բուլղարիան պնդում է, Թուրքիան հերքում է

Բուլղարիայում հոկտեմբերի 27-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նախընտրական շրջանում մամուլում տարածվել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հրապարակած քարտեզը:

Նշվում է, որ այս անգամ բուլղարական մամուլում հայտնվել է Թուրքիայի պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան էջում հրապարակված մի քարտեզ, որտեղ Բուլղարիայի տարածքի մի մասը ցույց է տրվում որպես Թուրքիայի տարածք:

Քարտեզին կից Աքարը գրել է. «Մենք ոչ մեկի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, մենք միայն վերադարձնելու ենք այն, ինչը մերն է»:

Բուլղարիայի արտգործնախարարության աշխատակիցները հանդիպել են Սոֆիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հասան Ուլուսոյի հետ: Դեսպանը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարն այդպիսի քարտեզ չի հրապարակել:

Նշենք, որ այդ քարտեզում Թուրքիայի տարածքի մեջ է ընդգրկվել  նաև Հայաստանն ամբողջությամբ, Սիրիայի հյուսիսային շրջանները` Հալեպը ներառյալ, հյուսիսային Իրաքի Էրբիլի, Քիրքուքի և Մոսուլի շրջանները, Իրանի Խոյի և Ուրմիայի շրջանները, Վրաստանի Աջարիայի շրջանը, Հունաստանի Սալոնիկի շրջանը, Էգեյան ծովի կղզիները և Կիպրոսն ամբողջությամբ:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close