Նորություններ

Ստեղծարարական ոլորտում ձեռներեցությամբ զբաղվելու նոր հնարավորություն Գյումրիում

«Բաց Գյումրի» նախաձեռնությունը ԱՄՆ պետքարտուղարության Շրջանավարտների ներգրավվածության նորարարական հիմնադրամի (AEIF) 2019 թ.-ի դրամաշնորհի շրջանակներում հայտարարում է 5 ամիս տևողությամբ ձեռներեցության զարգացման դասընթաց Գյումրիում, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերից 2020թ.-ի ապրիլը:

Դասընթացի նպատակն է նպաստել Տիգրան Մեծ (նախկին Ինտերնացիոնալ) պողոտայի համայնքում փոքր և միջին բիզնեսների ստեղծմանը ստեղծարար ոլորտում։ Ծրագիրն իրականացվում է Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Դասընթացի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումները տեղի կունենան ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Վիեննայի ակումբում ս. թ. հոկտեմբերի 22-ին և 23-ին:

Բիզնեսների հիմնական ուղղություններն են սննդի կետեր, հյուրատներ, փոքր գարեջրատներ, ձեռագործ իրերի արհեստանոց-խանութներ: Ստեղծվող բիզնեսների տեսակները, սակայն, չեն սահմանափակվում նշված ուղղություններով։ Դիմորդները կարող են իրագործել իրենց սեփական ստեղծարար գաղափարները։

Ծրագիրը բաց է Տիգրան Մեծ համայնքում բնակվող և/կամ անշարժ գույք ունեցող մարդկանց, ինչպես նաև Գյումրիից և ամբողջ Շիրակի մարզից ձեռներեցությամբ հետաքրքրված անհատների համար։

Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն բիզնես-գործընթացների (իրավաբանական, ֆինանսական, մարդկային ռեսուրսների կառավարման), մարքեթինգի, հաղորդակցության ոլորտում անհրաժեշտ հմտություններ և սեփական բիզնեսը հինմնելու համար անհրաժեշտ գիտելիք, կուսումնասիրեն Հայաստանի տարբեր մարզերում գործող հաջողակ ձեռնարկների աշխատանքը ճանաչողական շրջայցերի ընթացքում, ինչպես նաև կստանան մասնագիտական խորհրդատվություն իրենց բիզնես պլանը մշակելու ընթացում։

Ծրագրի ավարտին մասնակիցները կստանան հնարավորություն իրենց բիզնես նախագծերը ներկայացնելու մասնագիտական ժյուրիին, որի կազմում կլինեն միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ։

Լավագույն նախագծերը կստանան փոքր դրամաշնորհներ:

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/events/569056123840455/:

Ավելին
Back to top button
Close