Նորություններ

Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը տվյալ փուլի համար լավ է. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը տվյալ փուլի համար լավ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

«Այնպես ինչպես պետք է լինի այս փուլում՝ դրական զարգացման դեպքում, համապատասխանում է լավագույն տարբերակին։ Հետվիրահատական նորմալ ընթացք է։ Դեռ ամբողջությամբ չի ապաքինվել, որովհետև վերքեր կան, բայց տվյալ փուլի համար լավ է»,- ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատության է ենթարկվել։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close