Նորություններ

Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար աշխատած մարդու հետ կապված շատ ավելի ուրիշ հիմքով քրեական գործեր կարող եմ տեսնել. Սաքունց

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու հոդվածով հարուցված  քրեական գործին, նշեց.

«Ես Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար աշխատած մարդու հետ կապված շատ ավելի ուրիշ կոռուպցիոն հանցագործությունների հիմքով քրեական գործեր կարող եմ տեսնել, քան, ենթադրենք, իշխանության զավթումն է»:

Հարցին, թե ինչ հիմքեր նկատի ունի, Սաքունցն արձագանքեց. «Հիմնավոր է  այն կասկածը, որ կոռուպցիոն իշխանության շրջանակներում և այդ կոռուպցիոն մեխանիզմներով գործած իշխանության ամենավերևի օղակում կառավարության կազմում գործունեության որոշումների կայացման  մեջ շատ հարցեր կան, որոնք եթե ուսումնասիրեն, անպայման ավելի լուրջ խնդիրներ կարող են բացահայտվել»:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման բովանդակությանը, Արթուր Սաքունցն ընդգծեց.

«Իշխանության զավթման հետ կապված ակնհայտ է, որ այն ընտրությունը, որ տեղի է ունեցել, ֆորմալ առումով եղել է ընթացակարգերը պահպանված, բայց բովանդակային տեսակետից դրանք եղել են խիստ կասկածելի, որովհետև բառացիորեն դեռ կուսակցության անդամությունից դուրս չեկած՝ ոչ միայն ընտրվում է մեծամասնության կողմից ՍԴ-ի անդամ, այյլ նաև լինելով ՍԴ-ի ամենանոր անդամ՝ ընտրվում է ՍԴ նախագահ»:

Ըստ Սաքունցի՝ այստեղ կան լուրջ խնդիրներ, բայց քրեական գնահատականի հարցով նշում է՝ պետք է սպասել նախաքննության արդյունքներին:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից ԱԺ որոշումը վարույթ չընդունելու հարցին, Սաքունցը նշեց.

«Սահմանադրական դատարանը պետք է քննության առներ հեմքերը և նոր պատասխաներ՝ հիմնավո՞ր է, թե՞ հիմնավոր չէ, այստեղ է ամբողջ խնդիրը»:

Հերմինե Ղարիբյան

 

Ավելին
Back to top button
Close