ՆորություններՏնտեսական

«Հարկային համակարգի բարեփոխումների երկարաժամկետ հանգրվանը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հարկային համակարգի բարեփոխումների երկարաժամկետ հանգրվանը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը: Հարկ վճարելը աստիճանաբար դառնում է սովորույթ, գիտակցված քայլ, քանի որ հարկ վճարողը աստիճանաբար ունենում է վստահություն, որ իր վճարած հարկերը ծառայում են բացառապես քաղաքացուն և պետությանը: Սրա ապացույցն է հեղափոխությունից հետո հարկային մուտքերի զգալի աճը, որը բացառապես հեղափոխության արժեքների արդյունք է:

Պետական եկամուտները դրանք հանրության եկամուտներն են, որը նույն հանրության կողմից ընտրված իշխանությունը որոշում է ծախսել այդ նույն հանրության համար:

Հետևաբար, հարկային մարմինների գործառույթները աստիճաբանար կորցնում են իրենց կարևորությունը, ինչպես արդեն չկան լույսի մարդիկ»:

Ավելին
Back to top button
Close