Նորություններ

Բաքվում ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի՝ չնայած իշխանությունների արգելքին

Բաքվի քաղաքապետարանը կրկին հրաժարվել է արտոնել Բաքվի կենտրոնում հոկտեմբերի 19-ին նախատեսված ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքը:

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է contact.az-ը:
Իշխանություններն ընդդիմությանը կրկին առաջարկել են հանրահավաք անցկացնել Լոքբաթան գյուղում:
«Քաղաքապետարանը հերթական անգամ խախտել է հավաքների ազատության սահմանադրական իրավունքն ու պահանջում է ակցիա անցկացնել Լոքբաթանում: Սակայն մենք արդեն հայտարարել ենք, որ չենք ընդունում այդ առաջարկն ու խաղաղ ցույց կանցկացնենք «մայիսի 28-ի» մետրոյի կայարանի դիմաց հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին»,- ասվում է հանրահավաքի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բաքվի ոստիկանությունը հայտարարել է, որ չարտոնված ակցիան կդադարեցվի: Ոստիկանությունն արդեն ակտիվիստների է ձերբակալել՝ ընդդմիության հանրահավաքի անցկացումը խափանելու համար:

Back to top button