Փորձ է արվում անվստահություն ստեղծել Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև՝ հասնելով հարաբերությունների վատթարացման

Գոնե իմ տպավորությամբ փորձ է արվում ամեն գնով լուրջ հակադրություն ու անվստահություն ստեղծել Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի իշխանությունների միջև՝ հասնելով հարաբերությունների վատթարացման։
Ճաշակի հարց է, թե ում է դա ձեռնտու, բայց շատ կեղտոտ խաղ է իրականացվում սադրողների կողմից։
Այդ ուժերն ազնիվ չեն Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իրենց խնդիրն է ապակայունացնել իրավիճակը՝ փորձելով ձուկ որսալ պղտոր ջրում։
Ես չեմ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանության շահերից կբխի ոչ բավարար հարաբերություններ ունենալ Արցախի իշխանությունների հետ։
Առհասարակ, անհեթեթ է այդպիսի ընկալումն անգամ։
Արցախը Հայաստանի թիկունքն է և հակառակը։
Հայաստանը չի կարող առաջ գնալ՝ ունենալով իրեն չվստահող թիկունք։
Ու՞մ համար պարզ չէ, որ արդի աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում եթե չկա Արցախ, ուրեմն չկա և Հայաստան։
Ուստի պետք է մեր գիտակցությունից իսպառ հանենք Արցախը ծախելու այս մերկապարանոց պնդումները։
Արցախը ծախելով՝ ծախելու ենք Հայաստանը։
Ժողովու՛րդ, Հայաստանը երբեք չենք ծախելու։
Սա մեր վերջին հայրենիքն է, իսկ հայրենիքը չե՛ն ծախում․․․