Նորություններ

Արտաշատի թիվ 5 դպրոցի 25-ից ավելի երեխաներ սննդային թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշատ քաղաքի թիվ 5 դպրոցից Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25-ից ավելի երեխաներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորը հիվանդանոց են տեղափոխվել սննդային թունավորում ունենալու կասկածանքով:

shamshyan.com

Back to top button
Close