ՆորություններՍպորտ

Twitter-յան բաթլներ մեր ու Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև

Ֆինլանդիայի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև հումորային երկխոսությունը «Թվիթերում» շարունակվում է:

Եվրո-2020-ի ընտրական փուլում Բոսնիայից կրած պարտությունից հետո Ֆինլանդիա վերադառնալուն պես «Թվիթերում» ֆեդերացիայի էջը հերթական գրառումն էր կատարել եղանակի մասին ու հետաքրքրվել, թե ինչ եղանակ էր Վադուցում:

Հիշեցնենք՝ Լիխտենշտեյնի հավաքականի հետ Վադուցում մեր ընտրանին ոչ-ոքի՝ 1-1 հաշվով էր խաղացել:

Ֆինլանդիա — Հայաստան խաղին ընդառաջ ՀՖՖ-ի թվիթերյան էջը պատասխանել է մրցակցի վերջին հումորին.

«Ձեր հիանալի հյուրընկալության շնորհիվ մենք այնքան ջերմ ենք զգում ձեր ցուրտ երկրում: Մենք վստահ ենք, որ չնայած եղանակին՝ «Վերիտաս» մարզադաշտում ջերմաստիճանն կլինի նույնքան թեժ, որքան ձեր սաունաներում»:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:

armsport.am

Ավելին
Back to top button
Close