Նորություններ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. մասնակիցների մեջ են Պաշտպանության նախարարության ծառայողներ ու 1 մարզիչ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված շենքի 9-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչներ՝ 50-ամյա Էդուարդ Տ-ի, 42-ամյա Տիգրան Ք-ի, 31-ամյա Մարիա Գ-ի, 60-ամյա Մարգո Ս-ի և Աբովյան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Կորյուն Խ-ի միջև։

Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ Մարիա Գ-ն աթոռով հարվածել է վիճաբանության մյուս մասնակից՝ նույն շենքի բնակիչ, 46-ամյա Էմմա Ք-ին, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել նաև Կորյուն Խ-ն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էմմա Ք-ն և Էդուարդ Տ-ն աշխատում են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, Էդուարդ Տ-ն կոչումով գնդապետ է, իսկ Կորյուն Խ-ն մարզերում գործող սպորտի և մակույթի կենտրոններից մեկում մարզիչ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Ավելին
Back to top button
Close