ՆորություններՍպորտ

Հայտնի է, որքան բաց կթողնի Նեյմարը վնասվածքի պատճառով

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում Նիգերիայի դեմ ընկերական խաղի ընթացքում:

Փարիզյան ակումբը հայտնել է, որ այսօր ֆուտբոլիստը հետազոտության է ենթարկվել, որի ժամանակ ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է երկրորդ աստիճանի ձախ ազդրի երկգլխանի մկանների ձգում։ Սպասվում է, որ Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ չորս շաբաթ։ Ութ օր անց բրազիլացին կրկին բուժզննում կանցնի։

2019/20 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման և խփել է 4 գոլ:

Հարձակվողը բաց է թողել մրցաշրջանի մեկնարկը վնասվածքի պատճառով:

armsport.am

Ավելին
Back to top button
Close