Նորություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 22-ամյա վարորդի Hyundai-ը և 24-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 23։25-ի սահմաններում Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Նոր Գեղիի բնակիչ՝ 22-ամյա Հ. Վ-ի վարած Hyundai մակնիշի 35 ZD 136 համարանիշի և Արգել գյուղի բնակիչ՝ 24-ամյա Հ. Հ-ի վարած Mercedes մակնիշի 36 GO 620 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ Mercedes-ի վարորդ Հ. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան բժշկական կենտրոն»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button
Close