Նորություններ

Խաղաղ ապրե՛ք մեզ հետ, մենք այլ մշակույթներ ու քաղաքակրթություններ հարգել գիտենք

Երբ մի քանի տարի առաջ իմացա, որ IDEA հիմնադրամը պատրաստվում է վերականգնել Շուշիի մզկիթն ու հարակից մեդրեսեն, շատ ուրախացա որպես արևելագետ: Կարճ ժամանակ հետո ծրագիրը համակարգող Սուրեն Ամիրբեկյանին ծանոթացրի մեր արևելագետների հետ, որոնք այս տարիներին օգնեցին ծրագրի իրագործմանը:

Այսօր արդեն մեծ հպարտությամբ մասնակցեցի մուսուլմանական մշակութային-գիտական այս կենտրոնի բացմանը, որը կարևոր է Շուշիի համար բոլոր առումներով` կրթական, գիտական, մշակութային, զբոսաշրջային և այլն: Շնորհավորում եմ հիմնադրամին և անձամբ Ռուբեն Վարդանյանին այս հրաշալի ձեռնարկի հաջող ավարտի կապակցությամբ:

Սա մեր խաղաղասիրության լավագույն դրսերումն է ոչ պատերազմական պայմաններում: Խաղաղ ապրե՛ք մեզ հետ, մենք այլ մշակույթներ ու քաղաքակրթություններ հարգել գիտենք:

Ավելին
Back to top button
Close