ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Էրդողանը հստակ պայմանավորվածություն ուներ սիրիական հակամարտության մեջ ներգրավված խաղացողների հետ, մասնավորապես՝ Վաշինտգոնի և Մոսկվայի». Արաքս Փաշայան

«Կարծում եմ՝ Էրդողանը հստակ պայմանավորվածություն ուներ սիրիական հակամարտության մեջ ներգրավված խաղացողների հետ, մասնավորապես՝ Վաշինտգոնի և Մոսկվայի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հողորդաշարի ընթացքում անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ նշեց արաբագետ Արաքս Փաշայանը:

Ըստ արաբագետի՝ թուրքական հարձակման շրջանում զուգահեռ գործընթացներ ծավալվեցին, տեղի ունեցավ քուրդ-սիրիական մերձեցում, և Դամասկոսը, ըստ ամենայնի, Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնությամբ փորձում է համագործակցել քրդական ուժերի հետ և հընթացս աջակցություն ցույց տալ թուրքական ներխուժմանը:

Անդրադառնալով տարածաշրջանին սպառնացող վտանգներին՝ Փաշայանն ընդգծեց.

«Այն վտանգի տակ է դնում ընդհանրապես հյուսիսային շրջաններում ապրող փոքրամասնություններին, ոչ միայն քրդերին, այլև ասորիներին, հայերին, եզդիներին և այլն: Այս առումով մտահոգիչ է այն, ինչ ծավալվում է Հայաստանին բավականին մոտ, մոտավորապես 400 կիլոմետր հեռավորության վրա»:

Արաբագետը, մեկնաբանելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե իրենք ոչ մի խնդիր չունեն Ռուսաստանի հետ՝ «Խաղաղության ակունք» ռազմարշավի հետ կապված, նշեց, որ ռուսները ծառայում են թուրքական իշխանությունների հետաքրքրություններին:

Արաքս Փաշայանի դիտարկմամբ՝ Իրանը բնականաբար դատապարտել է, կոչ է արել Թուրքիային՝ զերծ մնալ ռազմական գործողություններից, բայց Իրանն էլ ունի իր հետաքրքրությունները:

«Իրանի համար մտահոգիչ է տարածաշրջանում սուննիական ռազմաքաղաքական ուժերի ամրապնդումը, որոնք բնականաբար շիական շահերի դեմ կարող են թիրախավորվել»:

Բանախոսի կարծիքով՝ այն երկրների իշխանությունները, որտեղ քրդեր են ապրում, կարծես ինչ-որ իմաստով ցանկացան իրենց երկրում ապրող քրդերին ի ցույց դնել, թե ինչ է նշանակում անխոհեմ քաղաքականությունը:

Ավելին
Back to top button
Close