ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ծրագիրը տրված է, Թուրքիան պետք է օպերացիա իրականացնի Սիրիայի հյուսիսում, և դա բխում է Արևմուտքի շահերից». Մուշեղ Խուդավերդյան

«Թուրքական օպերացիայի գլխավոր խնդիրը հետևյալն է՝ ճնշել այն կետերը, որից որ Քրդական բանվորական կուսակցությունը ստանում է աջակցություն Թուրքիայում գործողություններ իրականացնելիս»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Ըստ թուրքագետի՝ տարածաշրջանային զարգացումները բխում են նրանից, որ քրդերն այլևս չեն համարվում վստահելի դաշնակիցներ.

«Վստահ կարող ենք ասել, որ թուրքական ներխուժումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիային դա թույլ կտան գերտերությունները»:

Ըստ բանախոսի՝ չի կարող լինել Թուրքիայի այնպիսի մի գործողություն, որը հակասի ՆԱՏՕ-ի շահերին, քանի որ սա կառաջացնի հակազդեցություն ՆԱՏՕ-ն գլխավորող երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից, հատևաբար կարող ենք ասել, որ այս օպերացիան բխում է նրանց շահերից.

«Ծրագիրը տրված է, Թուրքիան պետք է օպերացիա իրականացնի Սիրիայի հյուսիսում, և դա բխում է գլխավորապես Արևմուտքի շահերից»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանն ինչ դասեր պիտի քաղի այս իրավիճակից, թուրքագետն ասում է.

«Գլխավոր դասը, որ պետք է քաղենք, այն է, որ պետք է ունենանք միասնական դիրքորոշում և հասարակական համախմբվածություն, այն, ինչ բացակայում է քրդերի մոտ»:

Ավելին
Back to top button
Close