ՄիջազգայինՆորություններ

«Ռուսաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Կոբանի քաղաքն ազատագրելու գաղափարին». Էրդողան

Ռուսաստանը  դրական է վերաբերվում Թուրքիայի կողմից Սիրիայի Կոբանի քաղաքը քրդական ստորաբաժանումներից ազատագրելու գաղափարին: Այդ մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տարբեր խոսակցություններ են շրջանառվում, սակայն մեզ թվում է, որ Կոբանիի հետ կապված ոչ մի խնդիր չի լինի: Ռուսաստանը պոզիտիվ վերաբերմունք ունի այդ հարցի նկատմամբ»,-նշել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Թուրքիայի զինուժը «Սիրիական ազատ բանակի» համար անվտանգ մուտք կապահովի Մանբիջ քաղաք, որը գտնվում է «Սիրիական դեմոկրատական ուժեր» դաշինքի վերահսկողության ներքո:

«Մենք Մանբիջի հարցով համաձայնություն ունեինք ԱՄՆ-ի հետ՝ 90 օրվա ընթացքում ահաբեկիչներին այդ բնակավայրից հեռացնելու մասով: Այժմ մենք այդ որոշման իրագործման գործընթացի մեջ ենք. Մանբիջը պետք է ազատագրվի գրոհայիններից: Այնտեղ մուտք կգործեն իրական տերերը՝ մեր արաբ եղբայրները: Մենք կձգտենք ապահովել նրանց անվտանգությունը քաղաք մուտք գործելու ժամանակ»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքերով՝ Անկարան դրական է գնահատում ԱՄՆ-ի՝ սեփական զորքերը Սիրիայի խորքերը տեղափոխելու որոշումը: «ԱՄՆ-ը հավատարիմ է զորքերը հետ քաշելու իր դիրքորոշմանը: Մենք կարծում ենք, որ դա դրական քայլ է»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Ավելին
Back to top button
Close