Նորություններ

ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 00:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում՝ «Կարկաչան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ.  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարերին:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Կարինե (ծնված 1988 թ.) և Միլենա (ծնված 2017 թ.) Մ.-երը, ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով: Վերջիններս տեղափոխվել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Ավելին
Back to top button
Close