Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Վիրահայոց թեմում նշվել է Թարգմանչաց տոնը

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագ է մատուցվել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ:

Տոնը նշվել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում՝ մասնակցությամբ Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի աշակերտների, Վիրահայոց թեմի Սբ. Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցի և Սբ. Եղիա մարգարե կիրակնօրյա դպրոցի սաների։

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը շնորհավորել է ներկաներին՝ ազգային-եկեղեցական տոնի կապակցությամբ, անդրադարձ կատարել հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու տարեգրությունում թարգմանիչ վարդապետների գործունեությանը։

Միջոցառման ավարտին օրհնության և գնահատանքի խոսք է ասել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանը՝ արժևորելով «Թարգմանչաց տոնը» մանուկների օրհնության կարգով և երեխաների միջոցառումներով ավանդաբար նշելը, քանզի երեխաները հաղորդակից են դառնում թարգմանիչների կողմից՝ գրերի գյուտի, Աստվածաշնչի փայլուն թարգմանության և հայրենիքին նվիրվածության ոգուն: Բարձր գնահատելով կազմակերպիչների ներդրումը և փոքրիկների մասնակցությունը, Տեր Կիրակոս վարդապետը բոլոր երեխաներին նվիրել է օրհնված խաչեր:

Թարգմանչաց տոնին, Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցում, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, Արժանապատիվ Նարեկ քահանա Տիգրանյանը մատուցվել է Սուրբ պատարագ:

Տեղեկատվությունը և լուսանկարները՝ Վիրահայոց թեմի մամուլի դիվանի։

 

 

Ավելին
Back to top button
Close