Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Թուրքերի կողմից դիտավորություն է եղել. ամերիկացի զինվորականները ցանկացել են պատասխան կրակ բացել, սակայն հրաժարվել են այդ մտքից

Թուրքիայի զինված ուժերը շահագրգռված են եղել Սիրիայի Կոբանի քաղաքում ամերիկացի զինվորականներին արկակոծելու մեջ: Այդ մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ աշխատակազմի պաշտոնյաներին:

Ըստ նրանց՝ թուրք զինվորականները ցանկացել են  հետ մղել ԱՄՆ հատուկ ջոկատայիններին սիրիական սահմաններից, քանի որ թուրքական զինուժը ձգտում է վերահսկել ավելի ծավալուն գոտի, քան նախապես ծրագրված էր:

Թուրք զինվորականները պատմել են, որ հրետակոծության ժամանակ կիրառվել են 155 միլիմետրանոց արկեր: Անկարայում լավ ծանոթ են եղել ամերիկյան դիրքերի տեղակայման շրջանին, քանի որ ամերիկացիներն այնտեղ էին գտնվում ամիսներ շարունակ: Որոշ տվյալներով՝ ԱՄՆ-ն թուրքական կողմին հայտնել է իր զինվորականների տեղակայման վայրը, եւ թուրքերը նախատեսվածից ավելի շատ են առաջ եկել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ջոկատայինները հոկտեմբերի 12-ին արկակոծության էին ենթարկվել թուրքական զինուժի կողմից: Ամերիկացի զինվորականներն ինքնապաշտպանության նպատակով ցանկացել են պատասխան կրակ բացել, սակայն հրաժարվել են այդ մտքից, քանի որ թուրքական բանակը դադարեցրել է գործողությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկի մասին:

Աղբյուր՝ lenta.ru

Ավելին
Back to top button
Close