ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Թուրքիան կխորանա այնքան, որքան կկարողանա. Արմեն Պետրոսյան

«Հստակ է, որ Թուրքիան վաղուց էր նախապատրաստվել այս ռազմագործողությանը, սիրիական հակամարտության հենց սկզբնական շրջանից թուրքական կողմն առաջ էր քաշել Սիրիայի այդ հատվածում անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում սկսված ռազմական գործողություններին:

Ըստ մասնագետի՝ ռազմագործողությունը կդադարի այն ժամանակ, երբ Թուրքիան կհասնի իր նվազագույն նպատակների իրականացմանը.

«Նրանք ի սկզբանե պնդել են ավելի քան 400կմ երկարությամբ և մինչև 40կմ խորությամբ անվտանգության գոտու մասին, պարզ է, որ այդ խորությամբ չեն հասնի, որովհետև կան սահմաններ, բայց Թուրքիան կխորանա այնքան, որքան կկարողանա»:

Ըստ Պետրոսյանի՝ բոլոր դերակատարներն էլ տեղյակ էին, որ նման գործողություններ լինելու են, որովհետև Թուրքիան բազմիցս տեղեկացրել է, զգուշացրել է, անգամ սպառնացել է:

Անդրադառնալով տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությանը՝ արաբագետը նշեց. «Բնական է, որ հերթական լարվածությունն է առաջանում, հերթական սրացմանն ենք ականատես լինում, դա բավականին նուրբ է տարածաշրջանի մի քանի դերակատարների համար»:

Ինչ վերաբերում է Հայաստանին առնչությանը, Արմեն Պետրոսյանը նշեց.

«Ուղղակի մարտական գործողությունների գոտում այսօր 3000-ից ավելի հայեր են բնակվում, և բնական է, որ այս գործողությունները խորացման պարագայում անշուշտ իրենց ազդեցությունն են ունենալու մեր հայրենակիցների վրա»:

Ավելին
Back to top button
Close