Ռազմական այս գործողությունը Թուրքիան ծրագրել է բավական երկար ժամանակ

Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 9-ին հարձակում ձեռնարկեցին Սիրիայի հյուսիսային շրջանների վրա: Մի շարք պետությունների հետ միասին Հայաստանը դատապարտեց Թուրքիայի ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության վատթարացման, մարդկային կորուստների և տեղահանվածների մեծ հոսքի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պնդում է, որ այս հարցում իշխանությունները հետևողական են լինելու, և չեն ուշանալու համարժեք գնահատականներն ու արձագանքները:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, նշեց, որ այստեղ կարծես կա յուրահատուկ համախմբվածություն՝ քննադատելու Թուրքիայի ռազմական գործողությունները, բայց, ըստ բանախոսի, կարևոր է ուշադրություն դարձնել Ռուսաստանի և Իրանի դիրքորոշմանը:
Ըստ Գեղամյանի՝ ռազմական այս գործողությունը Թուրքիան ծրագրել է բավական երկար ժամանակ և, ըստ էության, այն հետաձգվում էր հենց այն պատճառով, որ տեղի էին ունենում բանակցություններ տարբեր կողմերի միջև՝ այդ թվում Աստանայի եռյակի:
Մանրամասները տեսանյութում.