Նորություններ

Բացահայտում. գողությունը կատարել էր ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողներից մեկը

Ոստիկանությունը շարունակում է սեփական շարքերը մաքրելու եւ ոստիկան կոչումը ստվերող ծառայողներին հայտնաբերելու գործընթացը։ Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պահպանության տակ գտնվող Վերին Դավթաշենի ջրամատակարարման հիդրոտեխնիկական կառույցից տրակտորի շարժիչ և այլ դետալներ են գողացել։

Տարված աշխատանքների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողներից մեկը, ով ի պաշտոնե կոչված էր իրեն վստահված գույքն ու տարածքը պահպանելուն։ Նույն օրը նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը։ Հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Back to top button