ՆորություններՍպորտ

Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգի թիմին

Հայաստանի Երիտասարդական հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն Մ-21 Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլում: Խաղը կայացավ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում և ավարտվեց 2-0 հաշվով:

Առաջին խաղակեսում, չնայած ունեցած բազմաթիվ լավ հնարավորություններին՝ դարպասի գրավում չարձանագրվեց: 43-րդ րոպեին Լյուքսեմբուրգի հավաքականը մնաց 10 հոգով. Արմեն Հովհաննիսյանի առաջխաղացումը կանխելու համար կարմիր քարտ ստացավ հյուրերի դարպասապահ Տիմ Կիպսը:

Նշանակված տուգանայինը նույնպես մերոնք չկարողացան հաջող իրացնել: Հակագրոգի արդյունքում անգամ կարող էինք գոլ բաց թողնել:

Երկրորդ խաղակեսում մեր հավաքականը կարողացավ օգտագործել թվային առավելությունը. 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռուդիկ Մկրտչյանը: 86-րդ րոպեին մերոնց առավելությունը կրկնապատկեց Արթուր Դանիելյանը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավելացված վերջին րոպեին 11-մետրանոց նշանակվեց Հայաստանի հավաքականի դարպասին: Այստեղ հրաշալի գործեց Սևակ Ասլանյանը՝ ապահովելով մեր թիմի «չոր» հաշվով հաղթանակը:

Այս ընտրական փուլում Հայաստանի Երիտասարդական հավաքականն առաջին միավորները վաստակեց: 4-րդ տուրում, հոկտեմբերի 14-ին մերոնք Երևանում կընդունեն Իտալիայի հասակակիցների հավաքականին:

 

 

 

Back to top button
Close