ՄիջազգայինՆորություններ

Իսպանիան կհանի իր Patriot ՀՕՊ համակարգերը Թուրքիայից, եթե թուրքերը չդադարեցնեն Սիրիայի ներխուժումը

Իսպանիան մեծապես անհանգստացած է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության առնչությամբ։

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հանդես է եկել հայտարարությամբ, առ այն, որ,  եթե Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում, ապա պաշտոնական Մադրիդն Ադանա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազայից դուրս կբերի իր Patriot զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

«Մեր կառավարության դիրքորոշումը պարզ է։ Մենք միշտ խաղաղության կողմակից ենք։ Այդ հարցը ՆԱՏՕ-ում քննարկելու համար օրակարգ ենք բերելու։ ՆԱՏՕ-ին կներկայացնենք առաքելությունը վերանայելու հարցը, եթե պատերազմի վտանգ լինի։

Ռոբլեսը՝ հավելել է, որ անկախ իրենց դիրքորոշման, իրենք հավատարիմ կմնան այն որոշմանը, որը կընդունի ՆԱՏՕ-ն:

Հիշեցնենքոր քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակերբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

ermenihaber.am

Back to top button
Close