ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Ինձ այստեղ մտահոգում է մի բան, որ Արցախի կողմից պատշաճ արձագանք ես չտեսա». Մեհրաբյանը՝ Բալասանյանի հայտարարությունների մասին

Խնդիրն այն չէ, թե ովքեր են ստորագրել, այլ այն, որ ինչ գրված է տեքստում, որևէ քննադատության չի դիմանում, իրականության հետ որևէ կապ չունի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած ստորագրահավաքին:

«Այդ ամենը որևէ կապ չունենալով իրականության հետ՝ որևէ ազդեցություն դատաքննության վրա ունենալ չի կարող»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին՝ Մեհրաբյանը նշեց. «Ինձ այստեղ մտահոգում է մի բան, որ Արցախի կողմից պատշաճ արձագանք ես չտեսա այս ամենի հետ կապված: Դատապարտող կոչեր մենք չտեսանք ոչ Արցախի քաղաքական ուժերի կողմից, ոչ պաշտոնական Ստեփանակերտի կողմից»:

Ըստ Մեհրաբյանի՝ հայտարարության մեջ բաց տեքստով սպառնալիք կար: Իրավիճակը, նրա կարծիքով, Հայաստանի և Արցախի հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ:

Ավելին
Back to top button
Close