ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Սիրիայում Թուրքիայի ռազմագործողությանը

Ադրբեջանցիները ցանկանում են մասնակցել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողությանը։

Ադրբեջանի նախագահականի հասարակական կազմակերպություններին աջակցող խորհրդի անդամ Էմին Հասանլըն հայտարարել է, որ 1000-ից ավել ադրբեջանցի երիտասարդներ դիմումներ են ներկայացրել թուրքական բանակին կամավոր անդամագրվելու համար:

Հասանլըն իր ելույթում հույս է հայտնել, որ Սիրիա մտած թուրքական բանակի գործողությունները հաջողությամբ կպսակվեն։

Նրա խոսքերով` Ադրբեջանի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև Ադրբեջանի ողջ ժողովուրդն աջակցում է Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողություններին։

«Հույս ունենք, որ  հաղթական թուրքական բանակը ամենակարճ ժամանակահատվածում հաղթանակ կտանի։ Ադրբեջանի հերոսները և երիտասարդները ցանկանում են կռվել Թուրքիայի բանակի շարքերում»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

ermenihaber.am

Back to top button
Close