ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Իշխանությունները բացարձակ և բացահայտ անտարբեր են մարդու իրավունքների նկատմամբ». «Հակառակ կողմը»

ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը և Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին, ԶԼՄ-ների գործունեությանը, սոցիալական ցանցերի տիրույթում, այսպես կոչված, «ֆեյքային» պատերազմին, ատելության մթնոլորտին այլ հարցերի:

«Ես արձանագրում եմ մարդու իրավունքների նկատմամբ իշխանությունների անտարբերությունը բացարձակ և բացահայտ և գնահատում եմ մարդու իրավունքների վիճակը շատ վատ: Բոլորը հույսեր էին կապում Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը և օրինակ բերում բանակում արձանագրվող մահվան դեպքերը:

«Եթե մեկ շաբաթում երեք զինվոր է զոհվում… զոհվում չէ էլի, սպանում են այդ ներքին հարաբերությունների արդյունքում, վարչապետը գոնե պետք է դուրս գա ասի՝ մի՛ սպանեք, մի բառ ասի, բայց ինքը չի ասում ոչ մի բան: Նա ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատար է համարվում և բանակի հարցերում կոնկրետ ես շատ մեծ հույսեր էի կապել, որ նա ձեռքը խփելու է սեղանին և գոնե մարդու կյանքի իրավունքի համար հետևողական է լինելու: Բացարձակ անտարբերություն է: Շատ են մոտենում իրեն ծնողները, ինքը լսում է նրանց և վերջ: Դավիթ Տոնոյանը չի լսում և վերջ: Ինքն ընդհանրապես չի էլ թողնում, որ մոտենան պաշտպանության շենքին, չեն էլ գնում ծնողներն այլևս: Իսկ ծնողը չգիտի՝ ում հարցնի, թե ինչու եք իմ երեխային սպանել: Այդ հարցը ինքը չպետք է տա, բոլորը ներվայնանում են»,- նշում է Ժաննա Ալեքսանյանը:

Նա օրինակ է բերում նաև ցմահ դատապարտյալների հարցը:

«Խոցելի խմբերը շատ են, այդ թվում կանայք, որոնք հեղափոխության մեջ մեծ ներդրում ունեցան, սակայն արդյունքների հետ կապված ունեն հիասթափություն, որովհետև որոշում կայացնողների մակարդակում կանայք դեռևս շատ-շատ քիչ են Հայաստանում, և եթե միայն կառավարությունը նայենք, մենք կտեսնենք մի կին: Մարդու հանդեպ վերաբերմունքը չի փոխվել, համակարգի վերաբերմունքը մարդուն չի փոխվել»,- նշում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Ավելին
Back to top button
Close