ՄիջազգայինՆորություններ

Միգել Դիաս Կանելը` Կուբայի նախագահ

Կուբայի խորհրդարանը Հավանայում անցկացված արտահերթ նիստի ժամանակ երկրի նախագահ է ընտրել պետխորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

605 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 575 մարդ: Կանելից բացի, Կուբայի նախագահի պաշտոնին հավակնում էր 17 թեկնածու:

Երկրում նախագահի պաշտոն է սահմանվել սահմանադրական հանրաքվեի միջոցով, որն անցկացվել է փետրվարին: Նոր հիմնական օրենքի նախագծի օգտին այդ ժամանակ քվեարկել էր ընտրողների 73%-ը:

Կուբայում Կոմունիստական կուսակցությունը շարունակում է մնալ հանրության եւ պետության ուղղորդիչ քաղաքական ուժը:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Ավելին
Back to top button
Close